Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված զինծառայող Վրեժ Սարգսյանի ընտանիքի վարկն ամբողջությամբ մարվել է

15:05, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Զոհված զինծառայող Վրեժ Սարգսյանի ընտանիքի վարկն ամբողջությամբ մարվել է
     «Արեգակ» վարկային կազմակերպությունն ամբողջությամբ մարել է զոհված զինծառայող Վրեժ Սարգսյանի ընտանիքի վարկային պարտավորությունը: Այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի ղեկավար Վարդան Մարգարյանը: «Սարգսյանների` 600 հազար դրամի վարկը չեղարկվել է: Կազմակերպությունից եկան, խոսեցին ընտանիքի անդամների հետ, խոստացան օգնել ու օգնեցին: Նույնիսկ ասացին` եթե գյուղում վիրավոր զինծառայող կա, իրենց վարկային պարտավորություններն էլ կմարենք: Մեկ վիրավոր ունենք, տվյալները տրամադրել ենք»,- ասաց մեր զրուցակիցը:
    
     Հիշեցնենք` մոտ երկու շաբաթ առաջ գրել էինք, որ սահմանային լարվածության օրերին զոհված կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանի ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, տան միակ աշխատողը Վրեժն էր: Վարկային կազմակերպության աշխատակիցները խոստացել էին, որ տնօրենի վերադառնալուն պես կզբաղվեն վարկի չեղարկման հարցերով:
6847 | 0
Facebook