Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանի գործն ուղարկվեց դատարան

14:35, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Գևորգ Սաֆարյանի գործն ուղարկվեց դատարան
     «Նոր Հայաստան» շարժման անդամ Գևորգ Սաֆարյանի գործն արդեն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո 10 կետից բաղկացած ծավալուն միջնորդություն է ներկայացրել նախաքննական մարմնին, բայց նախաքննական մարմինն առանց որևէ պատճառաբանության մերժել է այն: «Միջնորդությունը վերաբերում է նրան, որ թեև ոստիկանները տեսանկարահանել են այդ օրը տեղի ունեցած ողջ գործընթացը, սակայն գործի հիմքում դրվել է 1 րոպեանոց տեսագրություն: Այնինչ 45 րոպեից ավելի տեսագրություն պետք է լիներ միջադեպից առաջ, միջադեպից հետո, ինչը չկա: Այստեղ ակնհայտ է, քննիչն անգործություն է ցուցաբերել»,- ասաց պաշտպանը: Վերջինը տեղեկացրեց, որ Գևորգ Սաֆարյանը վատառողջ է, երկար ժամանակ չքայլելուց ոտքի հետ կապված խնդիրներ է առաջացել, հավանաբար վիրահատական միջամտության կարիք կա:
     Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնի ուժ գործադրելու համար:
3332 | 1
Facebook