Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արվեստը, գրականությունը խաղից դուրս վիճակում են, քանի որ իշխանությունը ոչ թե մշակութային է, այլ` գողական». Վահրամ Մարտիրոսյան

16:20, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
«Արվեստը, գրականությունը խաղից դուրս վիճակում են, քանի որ իշխանությունը ոչ թե մշակութային է, այլ` գողական». Վահրամ Մարտիրոսյան

«Ինձ ոչ մի բան չի խանգարում ընդհանուր առմամբ. արվեստը, գրականությունը խաղից դուրս վիճակում են, քանի որ իշխանությունը մշակութային չէ, գողական կարիերիստական է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն` անդրադառնալով` Հայաստանում գրողի խոսքի ազատությանը:

Իսկ առհասարակ մեզանում կա՞ խոսքի ազատություն ևʹ մամուլում, ևʹ հեռուստատեսությունում, և ինչպե՞ս եք գնահատում մեր լրատվամիջոցների աշխատանքը հացին` պատասխանեց.

«Հեռուստատեսությունները «սև ցուցակներ» ունեն։ Որոշներինը՝ նոսր է, մյուսներինը` մեծ։ Առցանց մեդիայում իշխանամետությունը քծնանք եմ համարում, և նույնպես մեծ մասամբ վերահսկվող կայքերը քննադատության քվոտա ունեն»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանն, ով լրատվամիջոցներին առաջարկում է քիչ վախենալ, համոզել, պայմաններ դնել ավելի մեծ ազատություն ձեռք բերելու համար։ «Թե չէ ինչի է նման, որ 10 տարի ռուսի սապոգը օրհնող հեռուստատեսությունը մեկ էլ փողոցում հարցում է անցկացնում, թե էս խեղճ ժողովուրդը ոնց է բողոքում մեր հակառակորդին ռուսական զենքով զինելու դեմ»,- նշեց Վահրամ Մարտիրոսյանը:

3202 | 0
Facebook