Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համազգային թատրոնից գողություն կատարողները երկու ամսով կալանավորվեցին

12:15, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Համազգային թատրոնից գողություն կատարողները երկու ամսով կալանավորվեցին
     Ինչպես արդեն տեղեկցրել էինք, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքից ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը գողություն է կատրվել: «Թատրոնի շենքը կառուցելու համար հանգանակություն արված գումարն են գողացել, մոտ` 3 միլիոն դրամ: Բացի այդ գումարից, ավազակները համակարգիչներ և մի շարք այլ սարքավորումներ են տարել»,- ասել էր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: MAMUL.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ երեկ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ երկու ամսով կալանելու որոշում է կայացրել 21-ամյա Գոռ Մ-ի, 22-ամյա Հայկ Ս-ի և 21-ամյա Բաբկեն Շ-ի նկատմամբ, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, թատրոնի նախկին ուսանողներն են:
3001 | 1
Facebook