Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպում իրավիճակը կրկին լարված է. կան զոհեր և վիրավորներ

12:35, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Հալեպում իրավիճակը կրկին լարված է. կան զոհեր և վիրավորներ
    
«Հալեպն աղետի մեջ է»,- գրում է «Գանձասար» շաբաթաթերթը` ներկայացնելով ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծության հետևանքները:
«Մեկ ժամից ավելի զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սուլեյմանի շրջանը` MTN-ի հարակից թաղամասերը: Մեր աղբյուրների համաձայն` ավելի քան 15 հրթիռներ արձակվել են դեպի Սուլեյմանի ուղղությամբ, շտապօգնության աշխատողները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Հրթիռակոծված են նաև Մոկամպո, Խելտիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր Գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ Ալ Արապի շրջանները, հանրային պարտեզի շրջակայքն ու Նեյել պողոտան:
Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ: Ահաբեկչությանը ծառայող բարբարոսների թիրախ է դարձել խաղաղ բնակչությունը:
Այսօր առավոտյան տեղի ունեցավ օրեր առաջ Հալեպի հրթիռակոծության հետևանքով վիրավորված և երեկ իր մահկանացուն կնքած Անի Ագեանի հողարկավորությունը»,- հավելում է թերթը:
    
     Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի հարցով մեկնել է Ժնև:
4191 | 0
Facebook