Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է գեղանկարիչ Հենրի Գարուկյանը

11:05, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Մահացել է գեղանկարիչ Հենրի Գարուկյանը
     Կյանքից հեռացել է գեղանկարիչ Հենրի Գարուկյանը:
     Ծնվել է Կիրովականում: 1973թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է բազմաթիվ ներկայացումների, ամսագրերի, ինչպես նաև ինտերիերի ձևավորումներ: Ստեղծագործել է հիմնականում ֆիգուրատիվ, էքսպրեսիվ գեղանկարչության ժանրում:
     Առավել հայտնի են «Աստիճաններ» և «Մանեքենուհիներ» շարքերը, «Հալլեյ գիսաստղը», «Ուրբաթը», «Դոն Քիշոտի երազը», «Ցայտնոտ», «Փոքրիկ Մոցարտը», «Հայտնություն», «Բախ», «Թագավոր և թագուհի» և մի շարք այլ կտավներ: 1973-ից մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներով ներկայացել է Երևանում:
     Աշխատանքներից գտնվում են մի շարք համաշխարհային և հայաստանյան պատկերասրահներում, ինչպես նաև հարյուրավոր անհատական հավաքածուներում (Մայքլ Դուգլաս, Շառլ Ազնավուր, Բոբբի ՄքՖերրին և այլն): 1984-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Մահացել է Երևանում։
3943 | 1
Facebook