Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին ընդունել և, հնարավոր է, դեռ ընդունում է դոպինգ. փորձագետ

18:15, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Մեսսին ընդունել և, հնարավոր է, դեռ ընդունում է դոպինգ. փորձագետ
     Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին օրինական կերպով օգտագործել է դոպինգի անենածանր տեսակներից մեկը։ Այս մասին պատմել է արգելված դեղամիջոցների փորձագետ Իգոր Նեկրաշևիչը։ «Ծանր դոպինգը՝ ստերոիդները, ֆուտբոլում գործածվում են։ Ամենահայտնիներից մեկը նանդրոլոնն է, որը հայտնաբերվել է Ֆրանկ Դե Բուրի, Յաթ Սթամի, Ֆերնանդու Կոուտուի, ինչպես նաև Մեսսիի մոտ։ Լիոնել Մեսսին օրինական կերպով ընդունել՝ հնարավոր է, դեռ ընդունում է ամենածանր դոպինգներից մեկն՝ աճի հորմոնը»,- նշել է Նեկրաշևիչն՝ ավելացնելով, որ արգենտինացին արել է դա բժիշկի խորհրդով․ «Մեսսին ծնվել է աճի հորմոնի դեֆիցիտով։ Եթե նրան հորմոն չնշանակեին, նա կմնար 140 սմ հասակով»։
     Նշենք, որ հիմա Մեսսիի հասակը կազմում է 169 սմ։
4493 | 0
Facebook