Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն չի ընդունի նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. եվրոպացի պատգամավոր

16:05, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
ԵՄ-ն չի ընդունի նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. եվրոպացի պատգամավոր

Եվրոխորհրդարանում կանաչների խմբակցության համանախագահ Ռեբեկա Հարմսը հայտարարել է, որ չարժե սպասել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման: Այս մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստին»:

«Անկեղծ ասած՝ եթե մենք այժմ ԵՄ-ում կարողանանք պահպանել գործող պատժամիջոցներն, ապա կունենանք Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիքներ, և դա լավ կլինի»,- նշել է եվրոպատգամավորը` նշելով, որ Եվրոպական Միության շատ պետություններ` Ֆրանսիան, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները, ցանկանում են վերադառնալ նորմալ հարաբերությունների Ռուսաստանի հետ: «Ուստի, անիրատեսական է ակնկալել, որ կլինեն նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ», - ասել է Ռ. Հարմսը:

5742 | 0
Facebook