Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեմպիոնության դեպքում «Լեսթեր»-ը 93 մլն ֆունտ սթերլինգ կստանա՝ հեռարձակման իրավունքի վաճառքից

16:35, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Չեմպիոնության դեպքում «Լեսթեր»-ը 93 մլն ֆունտ սթերլինգ կստանա՝ հեռարձակման իրավունքի վաճառքից
     Անգլիայի չեմպիոն հռչակվելու դեպքում «Լեսթեր»-ը կվաստակի 93 մլն ֆունտ սթերլինգ (135,8 մլն դոլար) հեռարձակման իրավունքի վաճառքից։ Այս մասին գրում է բրիտանական մամուլը։ Նշենք, որ Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր ակումբ կստանա մոտ 54 մլն ֆունտ սթերլինգ՝ կախված զբաղեցրած հորիզոնականից և ուղիղ եթերում ցույց տված հանդիպումների թվից։
     Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանը «Լեսթեր»-ն ավարտել է 14-րդ հորիզոնականում և ստացել է 72 մլն ֆունտ սթերլինգ (105,2 մլն դոլար)։ Բացի այդ, ակումբը խոշոր պարգևավճար կստանա Չեմպիոնների լիգայի խաղարկություն դուրս գալու համար։ Նշենք նաև, որ այդ պահին «Լեսթեր»-ը 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
9997 | 0
Facebook