Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող ցուցատախտակ` Ֆլորիդա նահանգում

15:35, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող ցուցատախտակ` Ֆլորիդա նահանգում
     Ազգությամբ հրեա նկարիչ, քանդակագործ և դիզայներ Յակով Գելլերը բաց երկնքի տակ պատկերասրահ է ստեղծել` կոչելով այն «Մարդկության այգի»: Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռաթոն փոքրիկ քաղաքում գտնվող հենց այս պատկերասրահում էլ կարելի է տեսնել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող ցուցատախտակ: Այս մասին գրում է Newsblaze.com-ը:
     Բաց երկնքի տակ ստեղծված պատկերասրահը հիշեցում է համաշխարհային պատմության սարսափելի էջերի մասին, քանի որ չնայած «Այլևս երբեք» արտահայտությանը՝ ցեղասպանություններ են տեղի ունեցել Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում:
     Ցուցատախտակներից մեկը, որի վրա գրված է «1915-23 թ.թ. Հայոց ցեղասպանություն. 1.5 մլն զոհ», նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
     Ծառուղիներից մեկում կարելի է հանդիպել միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության անտեսման կառույց:
     «Մարդկության այգու» կենտրոնում Դավթի աստղի տեսքով քանդակ է՝ անմար կրակով, որը նվիրված է 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների հիշատակին.
3363 | 0
Facebook