Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Իրաքում երկու պայթյունից ութ մարդ է զոհվել

14:45, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Հարավային Իրաքում երկու պայթյունից ութ մարդ է զոհվել

Երկու ականապատ ավտոմեքենա է պայթել հարավային Իրաքի Էս-Սամավա քաղաքում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, 16-ը` վիրավորվել, հայտնում է «Reuters» գործակալությունը:

Ինչպես գործակալությանն է հայտնել ոստիկանության աշխատակիցը, առաջին պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքի մոտ, իսկ երկրորդը` ավտոբուսի կանգառների մոտակայքում: Նրա խոսքով, զոհերի տվյալները նախնական են, վիրավորներից շատերի վիճակն էլ ծանր է:

Հաղորդվում է, որ բնակչության մեծամասնությունը շիաներ են:

Միջադեպի համար պատասխանատվություն դեռևս հանձն չի առել ահաբեկչական ոչ մի խմբավորում: Անվտանգության իրավիճակն Իրաքում շարունակում է մնալ լարված` «Իսլամական պետության» գործունեության շնորհիվ:

6864 | 0
Facebook