Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում երեք զինծառայող է սպանվել,14-ը` վիրավորվել

14:15, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Թուրքիայում երեք զինծառայող է սպանվել,14-ը` վիրավորվել

Այսօր, մայիսի 1-ին, Թուրքիայի հարավ-արևելքում, արգելված Քրդստանի բանվորական կուսակցության անդամների հետ հակաահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել, հայտարարել է Թուրքիայի Գլխավոր շտաբը: Արդյունքում, քրդերի հետ գործողությունների ընթացքում, երեք զինծառայող է սպանվել,14-ը վիրավորվել:

«Մայիսի 1-ին Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում անջատողական ահաբեկչական կազմակերպության հարձակման հետևանքով սպանվել են մեր 3 զինվոր ընկերները, վիրավորվել 14 զինծառայողներ և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց»,- ասված է գլխավոր շտաբի հայտարարությունում:

Թուրքիայում 2015 թ. հուլիսին զինված քրդական PKK- ի քուրդ ապստամբների հետ բախումների վերսկսվելուց հետո, զոհվել է մոտ 400 թուրք զինվորական և ոստիկան: Այս ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ավելի քան 5000 քուրդ ապստամբների ոչնչացման մասին:

Սակայն «Ժողովրդավարություն» կուսակցության քրդամետ ներկայացուցիչները պնդում են, որ հակամարտության ընթացքում սպանվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ:

7345 | 0
Facebook