Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մայիսի 1-ն աշխատավորների միջազգային օրն է

13:40, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Մայիսի 1-ն աշխատավորների միջազգային օրն է
    
Այսօր մայիսի 1-ն է, աշխատավորների միջազգային օրը, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում: Տոնն առաջին անգամ նշվել է1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում և այլ երկրներում: Այսօր անձն օրվա մեջ պարտավոր է աշխատել 8 ժամ, հակառակ դեպքում նշանակում է, որ չարաշահվում է աշխատողների իրավունքները։ Սակայն աշխատանքային ժամը 8-ով սահմանափակելը մարդկանց հեշտ չի տրվել, քանի որ 1886թվականի ամերիկացի և կանդացի աշխատավորները ցույց են կազմակերպել՝ աշխատանքիյին գրաֆիկը 8-ժամյա դարձնելու պահանջով: Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացել էր 8 ոստիկան և 4 ցուցարար, տասնյակ մարդիկ տուժել էին: Արդեն 1889 թվականին Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոսնգրեսն ի հիշատակ Չիկագոյի դեպքերի՝ որոշում ընդունեց մայիսի 1-ին ամենամյա ցույցեր անցկացնելու մասին: Սակայն առաջին անագամ այն նշվել է միայն 1890թ.: Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Աշխատանքի օրն այլ օր է նշվում: Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:
4142 | 0
Facebook