Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի հարավ-արևելքում հարձակում է տեղի ունեցել

11:50, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Թուրքիայի հարավ-արևելքում հարձակում է տեղի ունեցել

Պայթյունը տեղի է ունեցել թուրքական Գազիանթեփ քաղաքում` ոստիկանական բաժանմունքի մոտ: Զոհվել է մի պահակ, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրին:

Բացի այդ, տեղեկություններ կան նաև ինը տուժածների մասին:

Ըստ գործակալության, պայթել է ականապատ մեքենան: Պայթյունին հետևել են զինյալների և իրավապահների միջև կրակոցները: Գործակալությունը հայտնում է, որ վիրավորների թվում են 6 ոստիկաններ:

Տարածքն այս պահին շրջափակված է. դեպքի վայր են ժամանում շտապ օգնության ավտոմեքենաներ:

Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը դեռևս չի վերցրել իր վրա պատասխանատվություն` տեղի ունեցած հարձակման համար:

10408 | 0
Facebook