Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչները ներողություն են խնդրել Արցախի դրոշն արգելելու համար

22:05, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
«Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչները ներողություն են խնդրել Արցախի դրոշն արգելելու համար

«Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչները ներողություն են խնդրել այն փաստաթղթի հրապարակման համար, որում թվարկվել են հանդիսատեսների շարքերում արգելված դրոշները: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթով արգելվել էր նաև Արցախի դրոշը:

Նրանք հայտնել են, որ սխալմամբ հրապարակվել է փաստաթղթի նախնական տարբերակը, որը նախատեսված չի եղել հրապարակման համար: Նրանք ներողություն են խնդրել բոլոր նրանցից, ովքեր իրենց վիրավորված են զգացել որոշ երկրների դրոշների արգելքի պատճառով:

Ավելի վաղ Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել էր հանդիսատեսների կողմից դրոշների օգտագործման կարգը, որի համաձայն՝ արգելքի տակ են հայտնվել Կոսովոյի, Լեռնային Ղարաբաղի, Բասկյան Երկրների, Ղրիմի և ղրիմի թաթարների, Պաղեստինի, Հյուսիսային Կիպրոսի, Մերձդնեստրի, Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության, ինչպես նաև՝ «Իսլամական պետության»՝ ԴԱԻՇ-ի դրոշները:

14256 | 0
Facebook