Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է

20:45, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ըստ ԱՆ հաղորդագրության՝ կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը:

«Հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Աջ աչքի վիճակը ծանր էր, բայց հուսալի»,- նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

4662 | 1
Facebook