Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան Երևանի պատմության թանգարանում

18:25, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան Երևանի պատմության թանգարանում

Ջազի միջազգային օրվան նվիրված համերգային ծրագրին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ջազի լեգենդ, աշխարհահռչակ բասկիթառահար Ռիչարդ Բոնան այցելել է 2798-ամյա Երևան քաղաքի պատմության թանգարան:
    
Շրջելով հարկաբաժիններով և ծանոթանալով Երևանի պատմությանն ու այդ մասին պատմող բացառիկ ցուցանմուշներին՝ երաժիշտը հիացմունքով նշել է, որ ուրախ է գտնվել նման հին ու միաժամանակ երիտասարդ ավյունով քաղաքում, որն ունի ջազային հրաշալի անվանդույթներ և սիրով լսում է ջազ: Թանգարանում շրջելուց հետո Ռիչարդ Բոնան գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

3297 | 0
Facebook