Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Կամասուտրա»` ստաժավոր ամուսինների համար

02:05, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
«Կամասուտրա»` ստաժավոր ամուսինների համար

Պարզվում է` հնդիկներն էլ ծանոթ են «կենցաղն սպանում է սերն» արտահայտությանը, հակառակ դեպքում նրանք չէին ստեղծի հատուկ «Կամասուտրա» հասուն ամուսնական զույգերի համար, որ հիմնովին տարբերվում է հայտնի «Կամասուտրայից»։

· «Աշխատանքի մղող» դիրք։ Կինը գայթակղորեն խոնարհվել է ամուսնու առաջ, որպեսզի....մաքրի աղբը` նպատակ ունենալով ստիպել ամուսնուն օգնել տնային գործերում։

· «Ափսեներ լվանալու մեքենա»։ Այստեղ դերերը փոխվել են։ Սկզբում ակտիվություն է ցուցաբերում ամուսինը` կեղտոտ ափսեները մեքենայի մեջ տեղավորելով։ Հետո նախաձեռնությունն անցնում է կնոջը, որ եկել է վերահսկելու ամուսնուն, որ միշտ ամեն ինչ սխալ է անում։


     · «Թարմ օդ»։ Այս դիրքը հասանելի է այն զույգերին, որ պատկառելի ամուսնական կյանք են անցկացրել։ Միայն բազում տարիների համատեղ կյանքից հետո ամուսինը կարող է աղտոտել օդը` առանց կնոջից ներողություն անգամ խնդրելու։

· «Ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկության կառուցում»։ Սա հենց այն դեպքն է, երբ ամուսնական զույգը թվացյալ երջանկության պատրանք է ստեղծում, երբ իրենց ներկայությամբ մեկ այլ զույգ վիճաբանում է։

· «2+1»։ Դասական այս դիրքի ժամանակ ամուսինը սրտանց ցանկանում է սիրով զբաղվել իր կնոջ հետ, բայց երեխան գիշերը վատ երեզ է տեսել ու միայնակ քնել վախենում է։

· «Երրորդն ավելորդ է»։ Կինն այլևս ամուսնուն չի խնդրում տեղափոխել կահույքն, այլ վարձում է թիկնեղ, գեղեցիկ բանվորների։

· «Շոփինգ»։ Այս դիրքում ողջ նախաձեռնությունը կնոջ ձեռքին է, նա զանազան խորամանկություններով ամուսնուն «քարշ է տալիս» խանութներով, ամուսինը ընդդիմանում է, բայց կինն, այնուամենայնիվ, չի զիջում իր դիրքերը։

· «Վտանգ»։ Երբ ամուսինը, կնոջը նկատելով, փակում է համակարգչի բաց էկրանը. դրանից հետո միայն չափազանց միամիտ կանայք կկարծեն, թե ամուսինն ինտերնետ խանութում նվեր էր փնտրում կնոջ համար ու այդպես վարվեց անակնկալը չփչացնելու համար։

· «Ամուսինը ձկնորսության է»։ Սա կնոջ ամենանախընտրելի դիրքն է։ Նա կատարյալ միայնության մեջ է ու կարող է հանգիստ լոգանք ընդունել բուրավետ յուղերով ու մի գավաթ կարմիր գինով։

· «Երեխան տատիկի մոտ է»։ Այս դեպքում ամուսինները միաձայն որոշում են մի կուշտ քնել` բառի բուն իմաստով։ Այստեղ ոչ մի գայթակղիչ նկար կամ տեսանյութ զույգին չի ստիպի սիրով զբաղվել։ Տարիներ անց հանգիստ քունն ավելի թանկ է դառնում, քան ամենավառ ու տպավորիչ օրգազմը։

38585 | 0
Facebook