Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու են կարճատեսները կկոցում աչքերը

19:05, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Ինչու են կարճատեսները կկոցում աչքերը

Կարճատեսներն ավելի լավ տեսնելու համար հաճախ են կկոցում աչքերը։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից կկոցումը գրեթե նույն ազդեցությունն ունի, ինչ կարճատեսի համար նախատեսված օպտիկական ակնոցները։

Ինչպե՞ս. լույսը նախ անցնում է բիբով, հետո` աչքի ոսպնյակով, որն էլ հավաքում է լույսը ցանցաթախանթի վրա։ Հենց այդտեղ էլ հատուկ հյուսվածքների միջոցով լույսը վեր է ածվում գլխուղեղին փոխանցվող ազդակների, և արդյունքում ձևավորվում է տեսողությունը։

Եթե աչքի ոսպնյակը տարիքային կամ ժառանգական գործոնների հետևանքով լայնանում է, պարզ ու հստակ տեսնելու ունակությունը նվազում է, ձևավորվում է կարճատեսություն։ Ոսպնյակի լայնացումը կոմպենսացնելու նպատակով մարդիկ բնազդաբար կկոցում են աչքերն, ինչի հետևանքով աչքերի մկանները ձգվում են, լայնացած ոսպնյակի ձևը փոխվում, մոտենում է իր բնական չափերին, ու տեսողությունը ժամանակավորապես կարգավորվում է։ Ի դեպ, օպտիկական լինզաներն էլ նույն ազդեցությունն ու աշխատելու նույն մեխանիզմը ունեն։

13612 | 1
Facebook