Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխատանքից ազատված կամավորների աշխատանքը վերականգվել է

14:50, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Աշխատանքից ազատված կամավորների աշխատանքը վերականգվել է

Օրեր առաջ համացանցում տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ ապրիլյան պատերազմին մասնակցելու համար կամավորական սկզբունքով սահման մեկնած ազատամարտիկները գործատուների հետ խնդիրներ են ունենում, նրանցից շատերին աշխատանքից ազատում են:

Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց են այցելել երկու կամավոր, որոնց աշխատանքից ազատել են աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ: «Տղաներից մեկը, օրինակ, 22 տարեկան է և սահման մեկնելուց առաջ գիշերը զանգել էր հաշվապահին, ասել, որ գնում է առաջնագիծ: Պարզ է, որ ճիշտ կլիներ` գրավոր ծանուցում ուղարկեր, բայց, միևնույն է, գործատուն իրավունք չուներ ազատելու աշխատանքից: Գործատուն հաշվի չէր առել մի հանգամանք, որ աշխատանքային օրենսգրքում գրված է, որ գործատուն իրավունք ունի հեռացնելու աշխատանքից, երբ աշխատակցի` աշխատանքից բացակայելը հարգելի պատճառով չէ»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ նրանց աշխատանքը վերականգնվել է: Փաստաբանը տեղկացրեց, որ Արցախ մեկնած 9 կամավորներ ևս աշխատանքից ազատվել են: Տեղեկացնենք, որ խնդրի մասին բարձրաձայնել էր հաղորդավար Գոռ Գլումովը, ում ահազանգը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Լուսինե Բադալյանը: Գլումովի դասակի՝ աշխատանքից ազատված կամավորների աշխատանքը վերականգվել է:
     Այդ կապակցությամբ Գլումովը հաղորդավարուհի Լուսիեն Բադալյանի միջոցով իր շնորհակալությունն է հայտնում.
     «Մեր իրականության մեջ հարցեր են լուծվում, եթե հարց լուծողը մենք ենք (ժողովուրդը)»,- եզրափակեց մեր մեծ եղբայր Գոռ Գրիգորյանը (նույն ինքը` Եգոր Գլումովը)»,- գրառել է Լուսինե Բադալյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

6607 | 2
Facebook