Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լրագրողը դատի է տվել ՀՀ ոստիկանապետին

12:05, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Լրագրողը դատի է տվել ՀՀ ոստիկանապետին

1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով: Լրագրողը տեղեկացրեց, որ պահանջում է պարտավորեցնել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել: Սիրանույշը 2 օր առաջ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Սիրանույշ Պապյանի դիտարկմանն էլ, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադերձել էր, ասելով. «Ես էլ, քո մեջ կին չի տեսնում»։ Օրեր առաջ ոստիկանությունն պարզաբանում էր ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի հայտարարության կապակցությամբ. «Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը, հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ՝ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում։ Մինչդեռ 1in.am-ի լրագրողը նշեց՝ ոստիկանության արդարանալու այս փորձերն անիմաստ են, Վլադիմիր Գասպարյանն իրեն վիրավորել է և պետք է ներողություն խնդրի։

32133 | 22
Facebook