Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այն, որ Ադրբեջանը կարող է զինվորների դիակներ պահել սառնարանում, այնուհետև ի շահ իրեն օգտագործել, որևէ մեկի համար գաղտնիք չէ». Վովա Վարդանով

11:55, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
«Այն, որ Ադրբեջանը կարող է զինվորների դիակներ պահել սառնարանում, այնուհետև ի շահ իրեն օգտագործել, որևէ մեկի համար գաղտնիք չէ». Վովա Վարդանով

Վերջին օրերին լուրեր տարածվեցին այն մասին, որ
     Ադրբեջանը սառնարանից հանում է իր զինվորների դիակները և «լցնում» դիրքեր: Քարոզչական այս հնարքի նպատակն է` ներկայացնել, թե իբր վերջին երկու օրերին հայերն են նախահարձակ եղել և կորուստներ պատճառել ադրբեջանական կողմին: Հատուկ նշանակության հետախույզների դիվիզիայի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանից ամեն քայլ էլ սպասելի է:
     «Այն, որ Ադրբեջանը կարող է զինվորների դիակներ պահել սառնարանում, այնուհետև ի շահ իրեն օգտագործել, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ինչ ասես կարող են հորինել, նույնիսկ նրանցից սպասելի է, որ մի օր կասեն Լենինը Մոսկվայի դամբարանում չի, այլ իրենց մոտ է թաղված: Ուղղակի մենք պետք է կարողանանք այդ ստերի դեմն առնել: Քանի որ մենք ակտիվ գործողություններ, հայտարարություներ չենք անում, կամաց-կամաց երկրագունդն սկսում է նրանց ստերի շուրջը պտտվել»,- ասաց Վարդանովը:
     Հրամանատարն ասում է, որ պետք է մեզնից յուրաքանչյուրն իր աշխատանքով նպաստի նրան, որ Ադրբեջանը նման հայտարարություններով հանդես չգա:
     «Մամուլն իր հերթին, արտաքին գործերի, պաշտպանության նախարարություններն իրենց հերթին, պետք է աշխատեն ու թույլ չտան, որ Ադրբեջանը նման խայծեր օգտագործի մեր դեմ: Եթե բոլոր կառույցները աշխատեն ճիշտ, հակահարված տանք, ամեն ինչ լավ կլինի, նույնիսկ Բաքուն կգրավենք»:

6962 | 2
Facebook