Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են միասնական քննությունների օրերը

10:55, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Հայտնի են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկանում ենք, որ միասնական քննությունների մեկնարկը կտրվի հունիսի 3-ին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաների քննությամբ:

Այնուհետև հաջորդաբար`
     «Հայոց լեզու և գրականություն»` հունիսի 7

«Ֆիզիկա»` հունիսի 10
     «Օտար լեզու»` հունիսի 14
     «Մաթեմատիկա»` հունիսի 17
     «Հայոց պատմություն» և «Քիմիա»` հունիսի 21
     «Ռուսաց լեզու»` հունիսի 24:

ԳԹԿ-ն հաղորդում է նաև, որ այս տարի Երևանում կլինեն տասը միասնական քննական կենտրոններ:

1.ԵՊԲՀ
     2.ՀՊՏՀ
     3.թիվ 62 ավագ դպրոց
     4.թիվ 170 ավագ դպրոց
     5.թիվ 189 ավագ դպրոց
     6.թիվ 190 ավագ դպրոց
     7.թիվ 195 ավագ դպրոց
     8.թիվ 20 հիմնական դպրոց
     9.թիվ 196 հիմնական դպրոց
     10.թիվ 118 ավագ դպրոց:

14589 | 0
Facebook