Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Norway Chess»․ Արոնյանը երկրորդն է, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող

21:50, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
«Norway Chess»․ Արոնյանը երկրորդն է, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող
     Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային մրցաշարը։ 9 տուրերի արդյունքում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը մրցաշարային աղյուսակում զբաղացրեց երկրորդ հորիզոնականը՝ վաստակած 5,5 միավորով։ Մրցաշարի հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը՝ 6 միավորով։ Նշենք, որ վերջին տուրի՝ Արոնյանի և Հարիկրիշնայի միջև պարտիան ավարտեց ոչ-ոքի։ Մրցակիցները համաձայնության եկան 39-րդ քայլին։ Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն, իր հերթին, հաղթեց ուկրաինացի Պավել Էլյանովին՝ չեմպիոնության շանս չթողնելով Արոնյանին։
3771 | 0
Facebook