Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում

19:55, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Ասկերանում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին այցելել է Ասկերանի շրջան և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։ Տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ընթացքում քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և Ասկերանի շրջվարչակազմի ստորաբաժանումների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

5304 | 1
Facebook