Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաղթանակած քրդերն, ի ցույց ժողովրդի՝ քաղաքով «ման են տվել» սպանված թուրք ահաբեկիչների մարմինները (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)

18:30, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Հաղթանակած քրդերն, ի ցույց ժողովրդի՝ քաղաքով «ման են տվել» սպանված թուրք ահաբեկիչների մարմինները (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)

2 օր առաջ սիրիական Աֆրում քաղաքի շուրջ տեղի ունեցած մարտերում քրդական YPG ստորաբաժանման զինյալները (Ժողովրդական պաշտպանության ջոկատը) և Jaysh al-Thuwwar-ը («Ապստամբների բանակ») ոչնչացրել են տասնյակ թուրք ահաբեկիչների: Այս մասին հայտնում է News-front.info-ն: Երեկ՝ ապրիլի 28-ին, ոչնչացված գրոհայինների մարմինները բեռնատարներով տարել են Այն-Դաքնա բնակավայրից դեպի Աֆրին քաղաք, որտեղ ժողովուրդը բուռն ծափողջյուններով է դիմավորել քուրդ ռազմիկների հաջողությունը: Ինչպես հայտնում է Firat գործակալությունը, քուրդ մարտիկներին հաջողվել է հետ մղել հակառակորդի հարձակումները՝ ոչնչացնելով 83 վարձկանի։ Քուրդ աշխարհազորայիները 11 զոհ են տվել։

Հայտնի է, որ ահաբեկչները հարձակվել են մեծ ուժերով և կիրառել զրահատեխնիկա, որը տրամադրել էին նրանց թուրք զինվորականները։ Կատաղի մարտերը շարունակվել են 10 ժամ։ Ահաբեկիչները նաև հարյուրավոր վիրավորներ ունեն: Քրդերը ձեռք են բերել նաև ռազմական խոշոր ավար:

60158 | 3
Facebook