Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համազգային թատրոնից կատարված գողությունը բացահայտվեց

15:25, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Համազգային թատրոնից կատարված գողությունը բացահայտվեց

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, «Սոս Սարգսյանի» անվան Համազգային թատրոնի շենքից գողություն էր կատրվել:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ թատրոնում կատարված գողությունը բացահայտվել է: «Ապրիլի 23-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 05.30-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով /1-ին հարկ/` «Սոս Սարգսյանի» անվան Համազգային թատրոնից գողացել են գումար, 2 դյուրակիր համակարգիչ և կիթառ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ապրիլի 29-ին, հիշյալ հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 1995թ. ծնված Գոռ Մ-ն, 1994թ. ծնված Հայկ Ս-ն և 1995թ. ծնված Բաբկեն Շ-ն: Խուզարկությամբ Հայկ Ս-ի բնակարանում հայտնաբերվել են իրեղեն ապացույց հանդիսացող դյուրակիր 2 համակարգիչները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- հաղորդում են ոստիկանությունից:

4508 | 0
Facebook