Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարածքների հանձնման մասին խոսողները դավաճաններ են, որոնց պետք է գնդակահարել». Զ Փոստանջյան

15:40, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
«Տարածքների հանձնման մասին խոսողները դավաճաններ են, որոնց պետք է գնդակահարել». Զ Փոստանջյան
     «Արցախի հայտարարությունները փաստում են, որ բոլոր այն անձինք, ովքեր խոսում են որևէ տարածքի հանձնման մասին, դավաճաններ են ու նրանց պետք է ոչ միայն դուրս շպրտել, այլև գնդակահարել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
     Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն` պատգամավորն ասաց, որ երբ իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում էին, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, ասում էին` դրանք պարզապես բիզնես գործարքներ են. «Այն, ինչ նախատեսված էր, մեզ չեն տրամադրել, իսկ Ադրբեջանին հարձակվողական զենք են վաճառել»,- ասաց Փոստանջյանը:
4629 | 0
Facebook