Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Opel-ը սկսել է Meriva կոմպակտվենի նոր սերնդի ճանապարհային փորձարկումները

20:05, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Opel-ը սկսել է Meriva կոմպակտվենի նոր սերնդի ճանապարհային փորձարկումները
     Opel-ը սկսել է Meriva կոմպակտվենի նոր սերնդի ճանապարհային փորձարկումները: Ֆոտոլրտեսներին հաջողվել է լուսանկարել ավտոմեքենան Նյուրբուրգրինգի հայտնի մայրուղու վրա փորձարկումների ժամանակ: Մեքենայի շնորհանդեսը կարող է կայանալ արդեն այս տարվա ընթացքում: Մոդելը հավաքելու են Սարագոսի (Իսպանիա) General Motors-ի գործարանում: Դատելով լրտեսական լուսանկարներից, նորույթը ստանալու է բացարձակապես այլ էքստերիեր: Ավտոմեքենայի դիզայնն ավելի շատ քրոսովեր է հիշեցնելու: Մեքենայի առջևի մասը հիշեցնում է Mokka X-ը: Ավտոմեքենան ստացել է ջերմափոխանակիչի լայն ցանց, սփոյլեր և ճանաչելի օպտիկա: Մոդելը կառուցելու են PSA Peugeot Citroen կոնցեռնի մոդուլային հարթակի վրա: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ավտոմեքենան հագեցնելու են լիտրանոց բենզինային տուրբո-շարժիչով, որի հզորությունը կազմելու է 103 ձիաուժ: Հասանելի կլինի նաև 1,4-լիտրանոց չորս ցիլինդրով շարժիչը, որի հզորությունը կկազմի 123 և 148 ձիաուժ:
5579 | 0
Facebook