Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Hyundai ընկերությունը «լիցքավորել է» Elantra սեդանը

00:15, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Hyundai ընկերությունը «լիցքավորել է» Elantra սեդանը
     Motor 1 պարբերականի տրամադրության տակ են հայտնվել նոր սերնդի Hyundai Avante սեդանի «լիցքավորված» տարբերակի պաշտոնական լուսանկարները (որոշ երկրներում առաջարկվում է Elantra անվամբ): Նորույթը կոմպլեկտավորել են 204 ձիաուժ հզորությամբ փքմամբ շարժիչով: Չորսդռնանի ստանդարտ տարբերակից Elantra Sport-ը տարբերվում է կարմիր տարրերով մոդեռնացված օպտիկայով և լուսադիոդային ցերեկային լույսերի հորիզոնական մոդուլներով: Բացի այդ, նորույթը ստացել է ագրեսիվ առջևի բամպեր և 18-դյույմանոց ալյումինե անիվներ:
7153 | 0
Facebook