Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Զուրաբյանն իշխանությանը սթափության կոչ է արել

14:40, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Լևոն Զուրաբյանն իշխանությանը սթափության կոչ է արել

«Ազգային ժողովում Ընտրական օրենգրքի նախագծի քվեարկության ժամանակ իշխանություններն իջան մանր աճպարարությունների աստիճանի»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, իշխանությունների ներկայացուցիչները քվեարկությունից առաջ թույլ չտվեցին ընդդիմությանը ելույթ ունենալ, ինչը լուրջ պատասխանատվություն է իշխանությունների համար: «Քանի որ իշխանությունները զրկեցին ընդդիմությանն այդ իրավունքից, նշանակում է Ընտրական օրենսգիրքը անօրինականորեն է ընդունվել»,- նշել է Զուրաբյանը` հավելելով, որ երկրի համար այս ծանր ժամանակահատվածում, իշխանություններն ընդհանրապես չպետք է զբաղվեն ԸՕ-ով, սակայն զբաղվում են, որովհետև 2017-ին նշանակված են հերթական ընտրությունները: «Բայց էլի տպավորություն է, որ շատ քաղաքական ուժեր չեն ըմբռնում, որ լուծվում է ոչ թե իրենց կուսակցական գոյության հարցը, այլ ՀՀ-ի և ԼՂՀ-ի գոյության հարցը, և կարծես այս գիտակցությունը չկա: Մեղադրանքներ, կռիվ, աճպարարություններ…»:

ՀԱԿ պատգամավորն ընդդիմությանն ու իշխանություններին միասնականության կոչ է արել, իսկ առանձին իշխանությանը հորդորել է սթափվել:

3907 | 0
Facebook