Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դիվանագիտական կորպուսում սնանկություն է». Անուշ Սեդրակյան

13:55, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
«Դիվանագիտական կորպուսում սնանկություն է». Անուշ Սեդրակյան
     «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով քառօրյա պատերազմի մասին, կարծիք հայտնեց, որ կոռուպցիան չափվեց զինվորի կյանքով, իսկ դիվանագիտական կորպուսում սնանկություն է. «Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչ խնդիրներ ունի հայկական կողմը: Իշխող կուսակցության և նախագահի գործողություններում անհամապատասխանություն կա, բացի այդ, չորս օրյա պատերազմի ընթացքում պարզվեց, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական դաշնակիցը չէ»,- ասաց Սեդրակյանը` հավելելով, որ մեզ հարկավոր են իրական դաշնակիցներ, ոչ թե հովանավոր: ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը հակադարձեց Անուշ Սեդրակյանին՝ ասելով. «Մեր կուսակցությունում անհամապատասխանատվություն չկա»:
     Անդրադառնալով չորսօրյա պատերազմին՝ Բադեյանն ասաց, որ այս պահին բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: «Մեզ ձեռնտու է միայն ճանաչումն, իսկ ստատուս քվոն մեզ ձեռնտու չէ, քանի որ ստատուս քվոն ձեռնտու է ռուսական կողմին»,- ասաց Բադեյանը:
3415 | 0
Facebook