Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

4800-ամյա քարացուկը պատկերում է իր նորածին երեխային գրկած ու նրան դիտող երիտասարդ մորը

20:45, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
4800-ամյա քարացուկը պատկերում է իր նորածին երեխային գրկած ու նրան դիտող երիտասարդ մորը

Թայլանդի հնագետները հայտնաբերել են նեոլիթյան շրջանի հնագույն գտածո՝ իր երեխային գրկած մոր քարացած մնացորդներ: Մայրն ու երեխան մահացել են հենց այս դիրքով՝ մայրը նորածին երեխային գրկած ու նրան նայելիս: Սա ժամանակակից Թայվանի տարածքում մարդու գոյության հնագույն ապացույցն է: Դրա մոտավոր տարիքը 4800 տարեկան է: Ավելի վաղ հայտնաբերվել էին երկաթե դարին պատկանող արտեֆակտներ:

Ըստ հնագետների՝ մահվան պահին կինը եղել է մոտ 20 տարեկան: Նրա հասակը 160 սմ է, երեխայինը՝ 50: Բացի այս գտածոյից հայտնաբերվել են նաև այլ քարացուկներ, ընդհանուր առմամբ՝ 48 մնացորդ, որոնցից 10-ը պատկանել են երեխաների: Վերջինները մահացել են շատ փոքր հասակում, նրանց ատամները հիմնականում փտած են եղել, ինչը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել առողջական վատ վիճակի մասին: Իսկ մոր կմախքի առջևի 2 ատամներն են բացակայել, ինչը հնարավոր է, ծիսակատարության հետևանք է:
     Այս տարածքում հնագիտական պեղումներն սկսվել են մեկ տարի առաջ: Քարացուկների կողքին հայտնաբերվել են նաև սպասք և այլ իրեր:

| | |
18583 | 0