Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գալուստ Սահակյանը խախտել է ԸՕ քվեարկության ԱԺ կանոնակարգը` Նաղդալյանի և Շարմազանովի օգնությամբ». Զ. Փոստանջյան

13:10, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
«Գալուստ Սահակյանը խախտել է ԸՕ քվեարկության ԱԺ կանոնակարգը` Նաղդալյանի և Շարմազանովի օգնությամբ». Զ. Փոստանջյան

«Ընտրական օրենսգրքի քվեարկությունն ապրիլի 28-ին խորհրդարանում կոպիտ խախտումներով է կայացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ խախտում իրականացնողներից մեկն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է: «Գալուստ Սահակյանը, որը եկավ այդ պահին, միանգամից դրեց քվեարկության ու հեռացավ, խախտեց կանոնակարգ օրենքը, նրանց այդ խախտումը տեղի ունեցավ տիկին Նաղդալյանի և պարոն Շարմազանովի օգնությամբ»,- ասաց Փստանջյանը:
     «Ժառանգության» պատգամավորի խոսքով, օրենքի քվեարկությունից առաջ իրենց հնարավորություն չտրվեց անգամ կարծիք հայտնել նախագծի վերաբերյալ, ինչը դարձյալ կանոնակարգի խախտում է:

4287 | 0
Facebook