Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալայզիայում մարդանման գլխով ուլ է ծնվել

22:10, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Մալայզիայում մարդանման գլխով ուլ է ծնվել

Մալայզիացի 63-ամյա գյուղատնտես Իբրահիմ Բասիրի այծը լույս աշխարհ է բերել մարդանման գլխով ուլի, գրում է Mirror-ը: Մասնագետները չեն կարողանում գլուխ հանել, թե որն է այդ տարօրինակ երևույթի պատճառը: «Այծի ձագն ավելի շատ նման էր մարդու նորածնի՝ ուղղակի մորթով: Այծային մռութի փոխարեն նա ծնվել էր մարդկային քթով ու աչքերով»,- հայտնել է Բասիրը:

Ուլը ծնվելուց մի քանի րոպե անց սատկել է: Այս լուրը տարածվելուց անմիջապես հետո աշխարհի տարբեր վայրերից գյուղատնտեսին առաջարկել են գնել ուլի մարմինը, սակայն վերջինը նախընտրել է այն հանձնել հետազոտող մասնագետներին:

21679 | 1
Facebook