Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

37-ամյա ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

12:25, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
37-ամյա ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ նախարարը խորհրդակցություն է հրավիրել

Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ապրիլի 28-ին մահացած 37-ամյա ծննդկանի մահվան դեպքով ՀՀ առողջապահության նախարարությունում խորհրդակցություն է հրավիրվել՝«Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում: Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:

Տեղեկացնենք, որ ծննդկանը Նաիրա Մուսաելյանն է, ով ապրիլի 25-ին տղա երեխա է ունեցել:

7630 | 0
Facebook