Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում այսօր կշարունակվի Վալերի Պերմյակովի դատավարությունը

12:10, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Գյումրիում այսօր կշարունակվի Վալերի Պերմյակովի դատավարությունը

Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում, հավանաբար, կշարունակվեն հրապարկել մեղադրյալի նախաքննական ցուցմունքները:

Նշենք, որ վերջինը, ընդհանուր առմամբ, հայ և ռուս քննիչների կողմից հարցաքննվել է 17 անգամ:

Գրեթե բոլոր ցուցմունքներում նա հրաժարվել է դեպքի մասին հստակ պատասխաններ տալուց` միայն կրկնելով, որ նպատակ չի ունեցել սպանել տան անդամներին:
    
     Հիշեցնենք` Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

4809 | 2
Facebook