Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարկ Ցուկերբերգը մի քանի ժամում հարստացել է 4,3 միլիարդ դոլարով

11:40, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Մարկ Ցուկերբերգը մի քանի ժամում հարստացել է 4,3 միլիարդ դոլարով

2016-ի առաջին քառորդին Facebook ընկերության մաքուր եկամուտը գերազանցել է մեկուկես միլիարդ դոլարը: Ամերիկյան NASDAQ էլեկտրոնային բորսայի բացումից ընդամենը մի քանի ժամ անց Facebook-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հարստացել է 4,3 միլիարդ դոլարով: Դա տեղի է ունեցել ընկերության ակցիաների աճի շնորհիվ:

Reuters-ի հաղորդմամբ՝ քառորդային հաշվետվության հրապարակումից հետո արժեթղթերի արժեքն աճել է 10 տոկոսով՝ հասնելով ռեկորդային՝ 120,79 դոլարի:

Նույն գործակալության տվյալներով՝ 2016-ի առաջին եռամսյակի ընթացքում սոցցանցը վաստակել է մեկուկես անգամ ավելի շատ, քան 2015-ի նույն ժամանակահատվածում: Ընդ որում՝ հիմնական եկամուտը կուտակվել է գովազդից:

34058 | 0
Facebook