Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Bentley-ն մշակելու է Bentayga քրոսովերի «լիցքավորված» մոդիֆիկացիան

02:15, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Bentley-ն մշակելու է Bentayga քրոսովերի «լիցքավորված» մոդիֆիկացիան
     Bentley-ն մշակելու է Bentayga քրոսովերի «լիցքավորված» մոդիֆիկացիան, որը ստանալու է Speed անվանումը: Այդ մասին Պեկինի ավտոսրահում հայտարարել է բրենդի գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Դյուրխայմերը: Տվյալ պահին Bentayga-ն հագեցվում է 6,0-լիտրանոց W12 բենզինային շարժիչով, որի հզորությունը կազմում է 608 ձիաուժ և 900 Նմ պտտող պահ: Ակնկալվում է, որ Speed տարբերակը 50 ձիաուժով հզոր կլինի ստանդարտ մոդիֆիկացիայից: Նորույթի դինամիկ բնութագրերը դեռևս հայտնի չեն: Սովորական Bentayga-ն կարող է բացել մինչև 100կմ/ժ 4 վայրկյանում, առավելագույն արագությունը` 301կմ/ժ:
5922 | 0
Facebook