Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կայացավ աշխարհահռչակ Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի երևանյան համերգը

14:10, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Կայացավ աշխարհահռչակ Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի երևանյան համերգը

Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի երևանյան համերգը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում նրանք հայ հանդիսատեսին ներկայացան լեփ-լեցուն դահլիճում: Համերգի ընթացքում հնչեցին Չայկովսկու, Շոստակովիչի, Մոցարտի, Բոկերինիի, ստեղծագործությունները:

Հիշեցնենք` վերջին անգամ Վլադիմիր Սպիվակովը Հայաստան էր եկել 2015-ի ապրիլին` իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և անցկացրել էր «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Դուք աշխարհի լույսն եք, աստղերն եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրում տիեզերք է»,- ասել էր նա:

Լուսանկարներն` Անի Դարբինյանի
Լուսանկարներն` Անի Դարբինյանի

2918 | 0
Facebook