Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Օրական 8 ժամից ավելի աշխատելն ու դրա վնասակար հետևանքները

23:30, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Օրական 8 ժամից ավելի աշխատելն ու դրա վնասակար հետևանքները

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն կարծրատիպը կոտրել են Մասաչուսեթսի գիտնականները: 2 տասնամյակ շարունակ նրանք ուսումնասիրել են հազարավոր մարդկանց աշխատանքային գրաֆիկը տարբեր հաստատություններում և եզրակացրել, որ ավելորդ աշխատասիրությունը վնասակար է առողջության համար: Հաշվարկները ցույց են տվել, որ մարդու մոտ, ով աշխատում է օրական 11 ժամ, կաթվածի հավանականությունն ավելանում է 70%-ով: Բացի այդ, աշխատամոլներին սպառնում են շնչառական վարակներն ու տարատեսակ վնասվածքները:

Մեկ այլ հետազոտություն էլ արել են Նոր Զելանդիայի գիտնականները: Նրանք հաշվել են, որ 10 ժամից ավելի աշխատանքային ժամականահատվածը կարող է առաջացնել ալկոհոլային կախվածություն: Եթե մարդը շատ է աշխատում, ապա ավելի շատ է զգում թուլանալու կարիք, իսկ դրան ամենահեշտ հասնելու ճանապարհը համարում են ալկոհոլը:
     Առավել առողջ են իրենց զգում այն մարդիկ, ովքեր աշխատում են օրական 8 ժամից ոչ ավելի:

7751 | 0
Facebook