Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանում

08:35, ուրբաթ, 29 ապրիլի, 2016 թ.
Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-ին, 3-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից մայիսի 1-ն էապես չի փոխվի, մայիսի 2-3-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-ին, 3-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-17 մ/վ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
     Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

5951 | 0
Facebook