Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թշնամին կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգեր, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և այլն

09:55, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Թշնամին կիրառել է TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգեր, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և այլն
     Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմաբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արևելյան, հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:
    
     Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ և օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների:
    
     Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
11340 | 1
Facebook