Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Apple-ի վաճառքներն անկում են ապրել վերջին 13 տարում առաջին անգամ

18:35, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2016 թ.
Apple-ի վաճառքներն անկում են ապրել վերջին 13 տարում առաջին անգամ

Ընթացիկ տարվա երկրորդ քառորդում Apple-ի եկամուտը նվազել է 13%-ով՝ iPhone սմարթֆոնների վաճառքի անկման ֆոնին: Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ: Ընկերությունն այս տարվա երկրորդ քառորդում վաճառել է 51,2 միլիոն iPhone՝ 10 միլիոնով սակավ անցյալ տարվա ցուցանիշից: Վերջին 13 տարվա ընթացքում սա Apple-ի արտադրանքի վաճառքի անկման առաջին դեպքն է:

Հատկապես վատ են Չինաստանում գտնվող մասնաճյուղի գործերը, որտեղ վաճառքն ընկել է 26%-ով:

Apple-ի քառորդային մաքուր եկամուտը 13,5 միլիարդ դոլարից նվազել է 10,5 միլիարդի, այսինքն՝ 22%-ով: Չնայած այս ամենին՝ ընկերության ղեկավար Թիմ Քուքը հայտնել է, որ Apple-ն այս քառորդում լավ արդյունքներ է ապահովել՝ հաշվի առնելով հանդիպակած միկրոտնտեսական ուժգին քամիները:

23201 | 0
Facebook