Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volvo-ն կանցկացնի Լոնդոնում «անօդաչու» մեքենաների ամենամաշտաբային թեստերը

00:15, կիրակի, 01 մայիսի, 2016 թ.
Volvo-ն կանցկացնի Լոնդոնում «անօդաչու» մեքենաների ամենամաշտաբային թեստերը
     Volvo-ն կանցկացնի Մեծ Բրիտանիայում «անօդաչու» մեքենաների ամենամաշտաբային թեստերը: «London Drive Me» անվանումը ստացած ծրագիրը մեկնարկելու է բրիտանական մայրաքաղաքում 2017թ-ին: Լոնդոնի ճանապարհներին դուրս կգան Volvo XC90 երկրորդ սերնդի ինքնավար կառավարմամբ ամենագնացները: Քրոսովերները վստահելու են Լոնդոնի սովորական բնակիչներին, որոնք օգտագործելու են դրանք որպես ամենօրյա տրանսպորտ: Դա թույլ կտա Volvo-ին անհրաժեշտ տվյալներ հավաքել ավտոնոմ վարման մանրամասների մասին, որոնք հնարավոր չէր լինի ստանալ թեստային փորձարկումների պայմաններում:
7641 | 0
Facebook