Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ի շարքերում դասալքություններն աճել են 90%-ով. ԱՄՆ

14:25, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2016 թ.
ԴԱԻՇ-ի շարքերում դասալքություններն աճել են 90%-ով. ԱՄՆ

ԴԱԻՇ ահաբեկիչների կողմից վերահսկվող տարբեր օբյեկտների ռմբակոծության արդյունքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է մոտ 800 միլիոն դոլար կանխիկ գումար, հայտնել է Իրաքում ԱՄՆ ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Փիթեր Գերսթենը: Նա նշել է, որ ԱՄՆ ռազմօդուժը բազմիցս ռմբակոծել է այն շինությունները, որոնցում ահաբեկիչները կանխիկ գումարներ են պահում: Սակայն չի հստակեցրել, թե ստույգ որտեղից գիտեն ոչնչացված գումարների քանակը:

Նա նաև նշել է, որ այդ գումարների կորուստը դարձել է ահաբեկիչների շարքերում դասալքության կտրուկ՝ մոտավորապես 90% աճի պատճառ: Նվազել է նաև նորակոչիկների թիվը:

Հավելենք, որ ԴԱԻՇ-ի բյուջեն գնահատվում էր մոտավորապես 2 միլիարդ դոլար, իսկ անցյալ տարի այն ավելացվել է ևս 250 միլիոնով:

2014 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտնել էր, որ ԴԱԻՇ-ն ամենախոշոր բյուջեն ունեցող ահաբեկչական կազմավորումն է աշխարհում:

13607 | 0
Facebook