«Թումո»-ի թվիթերյան էջում Ազնավուրի այցից լուսանկարներ են հրապարակված։ Նշվում է, որ լեգենդար շանսոնյեն հանդիպել է կենտրոնի սաների և դասախոսների հետ։ Բացի այդ, նա ուսումնասիրել է «թումոբիլը», ծանոթացել ուսումնական ծրագրին։
Վերջում «Թումո»-ի սաները աշխարհահռչակ շանսոնյեի համար երգել են «Արի իմ սոխակ» օրորոցայինը։ 91-ամյա Ազնավուրն զգացված էր։