Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ը ստեղծել է քրոսովեր Բրազիլիայում կայանալիք Օլիմպիադայի համար

23:25, շաբաթ, 30 ապրիլի, 2016 թ.
Nissan-ը ստեղծել է քրոսովեր Բրազիլիայում կայանալիք Օլիմպիադայի համար
     Nissan ընկերությունը Բրազիլիայում կայացած հատուկ միջոցառմանը գաղտնազերծել է Kicks քրոսովերի սերիական տարբերակը: Նորույթի նկարները հրապարակվել են մոդելին նվիրված հատուկ կայքում: Կոմպակտ քրոսովերը դառնալու է ամռանը Ռիո-դե-Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական և Պարօլիմպիական խաղերի պաշտոնական մեքենան: Նորույթը կողմնորոշված է, առաջին հերթին, Հարավային Ամերիկայի շուկայի վրա: Կհայտնվի արդյոք մեքենան այլ երկրներում, դեռևս հայտնի չէ: Մեքենան հավաքելու են Ռեսենդե բրազիլիական քաղաքի գործարանում: Արտադրության նախապատրաստման գործընթացում ձեռնարկության մեջ ներդրվելու է 192մլն դոլար և վարձակալվելու է 600 նոր աշխատակից: Բացի Kicks-ից գործարանում պլանավորվում է հավաքել March և Versa մոդելները: Նորույթի հիմնական մրցակիցներն են համարվում Honda HR-V և Jeep Renegade-ը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, մեքենայի կապոտի տակ տեղադրել են 1,6-լիտրանոց շարժիչ, որը կարող է աշխատել բենզինի և էթանոլի վրա: Ամենայն հավանականությամբ, ագրեգատն աշխատում է հինգաստիճան մեխանիկական փոխանցատուփի կամ CVT X-Tronic վարիատորի հետ համատեղ:
7455 | 0
Facebook