Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գաբրիել Ֆալլոպիո` 16-րդ դարի բժիշկ, ում հայտնագործությունը շատերին է փրկել սեռական հիվանդություններից

23:15, երկուշաբթի, 02 մայիսի, 2016 թ.
Գաբրիել Ֆալլոպիո` 16-րդ դարի բժիշկ, ում հայտնագործությունը շատերին է փրկել սեռական հիվանդություններից
     Մարդիկ պահպանակներ կամ դրան փոխարինող հարմարանքներ կիրառել են դեռևս հնագույն ժամանակներից։ Գոյություն ունեն ապացույցներ, որոնց համաձայն տղամարդիկ սեռական հարաբերության ժամանակ ինչ-որ բան ամեն դեպքում հագել են անցանկալի հետևանքներից խուսափելու համար։ Ժամանակակից պահպանակների նմանօրինակներն առաջին անգամ կիրառվել են 16-րդ դարում։
     «Սև մահ» անունը կրող համաճարակից հետո մարդիկ կանգնել են սիֆիլիսի համաճարակի վտանգի առաջ, և բնական պահանջ էր դարձել առանց կյանքը վտանգելու սեռական կյանքով ապրելը։ Այս իրավիճակից դուրս գալու հարցում 1564 թ. օգնության է հասնում Գաբրիել Ֆալլոպիոն։ Նա ստեղծում է պահպանակ հիշեցնող վուշե կաղապարներ, որ հագեցած են եղել քիմիկատներով և խոնավությունը կարգավորող հատկություն ունեին։ 1100 կամավորների շրջանում իր հայտնագործությունը փորձարկելով` Ֆալլոպիոն չի հայտնաբերել «ֆրանսիական հիվանդությամբ» (այդ ժամանակ այդպես էին անվանում սեռական հիվանդությունները) վարակվելու ոչ մի դեպք։
7654 | 0
Facebook