Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամերիկացի գիտնականը ենթադրում է, որ ցավոտ ծննդաբերությունները մեր՝ այլմոլորակային լինելու ապացույցն են

00:10, երեքշաբթի, 03 մայիսի, 2016 թ.
Ամերիկացի գիտնականը ենթադրում է, որ ցավոտ ծննդաբերությունները մեր՝ այլմոլորակային լինելու ապացույցն են

Ամերիկացի բնապահպան Էլլիս Սիլվերը ժամանակին առաջ է քաշել մի հիպոթեզ, որը մինչ օրս քննարկումների առիթ է դառնում: Նա ենթադրում է, որ մարդիկ չեն առաջացել Երկրի վրա, այլ տասնյակ հազարավոր տարիներ առաջ այստեղ են բերվել այլմոլորակայինների կողմից: Իր նոր գրքում նա բացատրում է, որ մարդիկ այլ կենդանիների նման էվոլյուցիայի չեն ենթարկվել և մինչ այժմ լիովին չեն հարմարվել Երկրի կյանքին: Այսպես` մեջքացավերից տառապող մարդկանց օրինակն ապացուցում է, որ մենք նախկինում զարգացել ենք առավել թույլ ձգողականության ուժի պայմաններում: Այդ են ապացուցում նաև նորածինների գլուխների խոշոր չափերը, որոնց պատճառով դժվարանում են ծննդաբերությունները և հաճախ մահացու ելք ունենում: Ըստ Սիլվերի` մեր մոլորակի և ոչ մի բնակիչ նման խնդրի առջև չի կանգնում: Նրան նաև տարօրինակ է թվում այն, որ մարդը երկար արևի տակ մնալ չի կարող` 1-2 շաբաթից սկսվում են մաշկային խնդիրներն, այնինչ մնացած արարածներից շատերը կարող են արևի տակ մնալ` ինչքան ուզեն:

Մարդիկ մշտապես տառապում են որևէ հիվանդությունից: Սա կարելի է բացատրել նրանով, որ մեր կենսաբանական ժամացույցները վարժված են 25 ժամանոց օրվան, ինչպես ավելի վաղ ապացուցել են քունը հետազոտող գիտնականները:

Սիլվերը նաև առաջ է քաշում այն վարկածը, որ միգուցե նեանդերթալցիներն արհեստականորեն խաչասերվել են այլ տեսակների հետ, որոնք գուցե եկել են Ալֆա Ցենտավրայից` մեր Արեգակնային համակարգին ամենամոտ գտնվող աստղային համակարգից:

26763 | 1
Facebook